Մադրիդի «Ռեալ»-ի և «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխությանը:
Ֆուտբոլիստն արդեն Անգլիայում է, որտեղ լոնդոնցիների հետ համաձայնեցնում է պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Արբելոան հեռացել է «Ռեալ»-ից` պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով:










































