Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում հանդիպել էին Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի եզրափակիչի մասնակիցներ Ռոման Վլասովն ու Արսեն Ջուլֆալակյանը:
Ինչպես նախորդ գոտեմարտում, այնպես էլ այս անգամ Վլասովը պարտության մատնեց Ջուլֆալակյանին:
Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով: Ռուս ըմբիշը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: