Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերն է չափել «Հալ Սիթի»-ի հետ և հաղթել նվազագույն հաշվով:
Մանչեսթերյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշված խաղում խաղադաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին` փոխարինելով Անտոնի Մարտիալին:
Հենրիխն իրեն դրսևորել է որպես թիմի ամենաակտիվ խաղացողներից մեկը և գովեստի խոսքերի արժանացել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից:
Տեսանյութում ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը:







































