L’Equipe-ն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին այսօր հաջողությամբ բուժզննում է անցել ՊՍԺ-ում: Իտալական «Նապոլի» նախագահ Աուրելիո դե Լուրենտիսը չի հերքել այդ լուրը:
«Իբրահիմովիչը Կավանիի հետ հարձակվողական զույգ չի կազմելու, քանի որ փարիզյան ակումբի ղեկավարությունը նրան խոստացել է, որ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն կտա: Կավանին մեր ակումբից հեռացել է գումարի պատճառով»:
Դե Լաուրենտիսը նաև հերքել է, որ Իբրան տեղափոխվելու է «Նապոլի»:







































