«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Կլաուդիո Բրավոն չի մասնակցի օգոստոսի 28-ին կայանալիք «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղին:
«Բրավոն գերազանց մարզավիճակում է, բայց չի մասնակցի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղին: Կալուդիոն Իսպանիայում և միջազգային ասպարեզում ելույթների մեծ փորձ ունի: Նա մասնակցել է խոշորագույն մրցաշարերի և նպաստել է Չիլիի ընտրանու հաղթանակներին:
Բեգիրիստայնի հետ խոսել ենք Ջո Հարտի մասին: Ակումբը նրան կօգնի գտնել լավագույն լուծումը: Եթե Հարտը մնա թիմում, կաշխատեմ նրա հետ այնպես, ինչպես մյուս ֆուտբոլիստների հետ: Այս պահին Ջոն «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ է»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:










































