Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը ցանկանում է հզորացնել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Mirror-ի տեղեկացմամբ՝ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստվում է թիմ հրավիրել մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստների:
Հաղորդվում է, որ ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակների թվում են կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը, բելգիացի պաշտպան Թոբի Ալդերվեյրելդը («Այաքս») և Լոնդոնի «Չելսի»-ի գույները պաշտպանող Ռայան Բերտրանդը:
Անգլիական թիմը պատրաստ է ամստերդամյան թիմի երկու ֆուտբոլիստների տեղափոխության դիմաց 22 մլն ֆունտ վճարել: Նշենք, որ Բերտրանդը կարող է ընդգրկվել Լուիս Սուարեսի տրանսֆերային գործարքի մեջ:








































