Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին:
«Մեզ շատ հետաքրքիր խումբ բաժին հասավ: Կարծում եմ՝ մեր ամենահզոր մրցակիցն «Ատլետիկո»-ն է, որի հետ դեռ հաշիվներ ունենք մաքրելու», – ասել է Մարտինեսը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի D խմբում «Բավարիա»-ի մրցակիցներն են Մադրիդի «Ատլետիկո»-ն, ռուսական «Ռոստով»-ը և հոլանդական «ՊՍՎ»-ն:






































