Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի կենտրոնական պաշտպան Դանիել Ագերի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ առաջիկա օրերին Տիտո Վիլանովան պետք է որոշում կայացնի տրանսֆերային գործարքների վերաբերյալ: Մասնագետը կարող է կենտրոնացնել ուժերը Տիագո Սիլվայի կամ որևէ այլ պաշտպանի իրավունքների ձեռքբերման ուղղությամբ:
Տեղեկությունների համաձայն` բրազիլացին ուսումնասիրվում է որպես իսպանական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակ:






































