Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքների մասին:
««Սպորտինգ»-ի հետ հանդիպումն իմ կարիերայի լավագույն պահերից մեկը կլինի: Ես ցանկանում էի խաղալ «Սպորտինգ»-ի հետ: Կարծում եմ՝ այնտեղ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:
Ինձ համար դա յուրահատուկ հանդիպում կլինի: Շատ հիշողություններ ունեմ «Սպորտինգ»-ի հետ կապված:
Ինչ վերաբերում է «Բորուսիա»-ին, ապա վստահ եմ, որ մեզ հեշտ հանդիպումներ չեն սպասվում», – ասել է Ռոնալդուն:






































