Monday, 29 04 2024
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում

Արցախցիներին այլևս չեն մտահոգում սոցիալական խնդիրները, նրանց համար առաջնայինն անվտանգությունն է

Ինչպես հայտնի է, օգոստոսի սկզբին ԼՂՀ կառավարությունը հանդես եկավ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների Արցախ հրավիրելու նախաձեռնությամբ՝ ծանոթացնելու համար, թե ապրիլյան պատերազմից հետո հավաքված գումարները ինչ արդյունավետությամբ են ծախսվել:

Արցախ էր մեկնել նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, որի խոսքով՝ քառօրյա պատերազմից հետո երևան եկած բացերը այս ընթացքում մեծապես լրացվել են:

«Այո՛, սահմանները ամրապնդվում են, առաջնագծում իրականացվում են ինժեներական, տեխնիկական աշխատանքներ, որպեսզի նմանատիպ անակնկալների խնդիրներ չունենանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, կատարված աշխատանքներով չպետք է բավարարվել, այդ աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ:

Նրա խոսքով՝ աշխատանքներ են կատարվել նաև բանակի, հրամկազմի ուղղությամբ, նույնիսկ զարկ է տրվում գիտությանը:

«Ապրիլյան գործողությունները բացահայտեցին շատուշատ համակարգային խնդիրներ: Կային բացեր, որոնց պատճառով ունեցանք կորուստներ,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ խնդիրները ոչ թե ողջ երկայնքով էին, այլ առանձին տեղերում:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը կարծում է, որ թերացումների համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն:

Թևան Պողոսյանը կիսում է մեր այն դիտարկումը, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահության դեպքում 10 մլն սփյուռքահայ ունենալու պայմաններում շատ ավելի մեծ գումար կհավաքվեր այս նպատակների համար. «Այսպես թե այնպես՝ անվտանգության խնդիրը հանված չէ, այն գոյություն ունի, և մեկ ուրիշը չի լուծելու մեր խնդիրը: Արցախցիներին այլևս չեն մտահոգում սոցիալական խնդիրները, նրանց համար առաջնայինը անվտանգությունն է»:

Ինչպես նկատեց Թևան Պողոսյանը՝ Արցախի իշխանությունները կարծես մնացել են միայնակ. «Արցախի ողջ կարողությունը՝ քաղաքացիական և ռազմական, օգտագործվում է առաջնագծի ամրապնդման համար, ինչը նշանակում է, որ Արցախի տնտեսությունը մի քանի ամսով հետ է ընկնելու իր բնականոն կյանքից: Մենք իրավունք չունենք դա թույլ տալու»:

Արցախի հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Արցախը դառնա բանակցությունների կողմ, իսկ արցախցին առայժմ զբաղված է իր սահմանների ամրապնդմամբ՝ վստահեցնում է ԱԺ պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում