Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է հրաժարվել կիսապաշտպան Խուան Մատայի ծառայություններից:
Տեղեկությունների համաձայն` իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն: Կատալոնական ակումբի կարծիքով 25-ամյա ֆուտբոլիստը հիանալի կինտեգրվի «կապտանռնագույններ»-ի թիմին:
Ֆուտբոլիստի տրանսֆերի մոտավոր արժեքը 45 մլն եվրո կկազմի:






































