Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
ՈՒելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստի առաջին գոլն այդ խաղում ամենաարագն էր իր համար «Ռեալ»-ի կազմում:
Հանդիպման մեկնարկից 1 րոպե 12 վարկյան անց Բեյլը բացեց հանդիպման հաշիվը:








































