Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանի կարծիքով` պարտադիր չէ, որ բարձրակարգ ֆուտբոլիստը լավ մարզիչ դառնա:
«Խուսափում էի դավաճանությունից` ի պատասխան իմ վստահության: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ես ավելի ինքնավստահ դարձա և ամեն ինչին սկսեցի այլ կերպ վերաբերվել:
Պետք է ասեմ, որ ֆուտբոլիստի բարձր մակարդակը դեռևս երաշխիք չէ, որ նա կդառնա լավ մարզիչ»,- նշել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:









































