«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկացել մեկնաբանել Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարտի` թիմից հեռանալու հնարավորությունը:
«Հարտի հետ զրուցել եմ Չինաստանում հանդիպման առաջին օրը: Ես նրան հարգում եմ թե որպես մարդ, թե որպես դարպասապահ:
Սակայն մինչև օգոստոսի 31-ն ամեն ինչ հնարավոր է: Եթե Ջոն մնա, նա կպայքարի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար»,- «քաղաքայիններ»-ի Twitter-ի պաշտոնական էջը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































