«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է «Չելսի» վերադարձած Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունները` «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ: Մասնագետը կրկին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, ով ներկայումս վնասվածք է ստացել:
«Ես արդեն ասել եմ, որ Ռունիի տրանսֆերը չի վաճառվում: Մարդիկ իրավունք ունեն խոսել լավ ֆուտբոլիստների մասին: Կրկնում եմ` Ուեյնը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ է: Նա կշարունակի հանդես գալ մեր թիմի կազմում:
Մոուրինյոն ասում էր, որ սովորաբար չի քննարկում այլ ֆուտբոլիստների: Սակայն, ինչպես երևում է, ժամանակ առ ժամանակ դա տեղի է ունենում»,- նշել է Մոյեսը:








































