Wednesday, 01 07 2026
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ

Հայաստանի թղթե հնարավորությունն ու երկաթե շղթան

Հայաստանում երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Եթե այդ նիստը Հայաստանում տեղի չունենար, ապա երեկվա համեմատ այդ պարագայում հազիվ թե որևէ տարբերություն լիներ, բացի, իհարկե, Գագիկ Ծառուկյանին պատկանող շքեղ հյուրանոցի հաշվեկշռից, որտեղ տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքը:

Իհարկե, հավաքի ընթացքում քննարկվող ոչ բոլոր հարցերն են, որ կարող են դառնալ հրապարակման ենթակա՝ հաշվի առնելով դրա առանձնահատուկ բնույթը, սակայն տեղի է ունենում ռազմա-քաղաքական դաշինքի պաշտպանության նախարարների հավաք, և գործնականում հրապարակային մակարդակում զրո քաղաքական նշանակություն կամ քաղաքական նշանակությամբ զրո հայտարարություններ: Եվ սա այն դեպքում, երբ առնվազն Հայաստանի պարագայում դաշինքը ունի նմանօրինակ բազմաթիվ հայտարարությունների հիմքեր, առիթներ և պատճառներ: Միով բանիվ, Հայաստանում նոր չէ, որ պետք է համոզվենք ՀԱՊԿ կոչվող կառույցի թղթե բնույթի մասին: Համոզվեցինք հերթական անգամ:

Խնդիրը, սակայն, այն է, որ իր նման բնույթով՝ Հայաստանի համար ՀԱՊԿ արդյունքները թղթե են, մեծ հաշվով, իսկ ահա հետևանքների առումով ՀԱՊԿ ազդեցությունը, մեղմ ասած, թղթե չէ: Թղթե չէ, օրինակ, այն պարզ պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակում Հայաստանին պարտադրված է մի համաձայնագիր, որով Հայաստանը երրորդ երկրների հետ չունի ռազմական ենթակառուցվածքային համագործակցության իրավունք, եթե դրան միաձայն հավանության չեն արժանացնում ՀԱՊԿ մյուս անդամները: Այսինքն՝ Հայաստանի հանդեպ դաշինքային պարտավորությունները թղթե մակարդակով կատարող պետությունները, ինչը բնականաբար բխում է Հայաստանի շահերի հանդեպ նրանց շահերի հակամետությունից, այլապես դաշնակցային գործերը չէին լինի թղթե, գործնական մակարդակում արդեն վերահսկում են երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները:

Եվ այս համաձայնագիրը մի քանի տարի առաջ վավերացրել է Հայաստանի ԱԺ-ն, ըստ էության, մի քանի դեմ ձայնով: Եվ սա ընդամենը մեկ լծակն է, որ ՀԱՊԿ-ն ունի Հայաստանի պաշտպանական ինքնիշխանությունը սահմանափակելու և Հայաստանը գործնական միջազգային դաշնակցությունից զրկելու և թղթե ՀԱՊԿ դաշնակցության շրջանակում պահելու համար: Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գտնվում է անվտանգության առումով մշտապես լարված միջավայրում, չավարտված պատերազմի պայմաններում, ՀԱՊԿ նման բնույթի դաշինքի կազմում լինելը, ըստ էության, Հայաստանի համար նշանակում է լինել վտանգավոր միջավայրում: Ասել կուզի՝ խնդիրը միայն այն չէ, որ ՀԱՊԿ անդամները չեն կատարում իրենց դաշնակցային ոչ միայն ռազմական, այլև նույնիսկ քաղաքական պարտավորությունները Հայաստանի հանդեպ: Եվ ոչ էլ միայն այն, որ ՀԱՊԿ անդամ պետությունները այսօր շատ ավելի մեծ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին սպառնացող Ադրբեջանին՝ Ռուսաստանը, Բելառուսը, որի նախագահը պատերազմի օրերին Ալիևին էր զանգում և գոտեպնդում, Ղազախստանը:

Այդ ամենով հանդերձ՝ ՀԱՊԿ-ն նաև Հայաստանին անվտանգության ոլորտում որոշակի սահմանափակումներ պարտադրող կառույց է, և այդ պարտադրանքի հարցում արդեն հԱՊԿ-ն ամենևին թուղթ չէ, այլ լիովին կենսունակ կառույց: Այսինքն՝ որպես հնարավորություն՝ այն թուղթ է, իսկ որպես վտանգ՝ երկաթե շղթա:

Այս խնդիրը Հայաստանում գիտակցված չէ հասարակական-քաղաքական մակարդակում կամ, գիտակցված լինելով հանդերձ, մատնված է գիտակցական լռության, այն չի բարձրաձայնվում՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Մինչդեռ Հայաստանը դրա հետևանքով ոչ միայն զրկվում է իրական դաշնակիցների հնարավորությունից, այլև, ըստ էության, սպառնում նույնիսկ հայտնվել քաղաքակիրթ աշխարհի հակառակորդի կարգավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում