ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակ է զանգահարել մի քաղաքացի, ով տեղեկացրել է, որ այսօր զորակոչի հերթական օրերից էր Գյումրու զինկոմիսարիատում, և զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը անսարք է եղել, որն էլ Գյումրի-Երևան ճանապարհին վթարվել է:
«Ես զարմանում եմ ծնողների վրա, թե ինչպես թողեցին, որ իրանց երեխաները բարձրանան այդ ավտոբուս, հիմա ավտոբուսը, որը երեխաներին Երևան է տեղափոխել, ասում են վթարի է ենթարկվել»,- ասել է գրասենյակ զանգահարած քաղաքացին:
Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել ՊՆ-ից, որտեղից փոխանցել են, որ իսկապես զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարողացել է շարունակել իր ընթացքը: ՊՆ մամլո խոսնակը ասել է, որ ոչ մի լուրջ բան չի եղել, և բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում: