Դոնեցկի «Շախտյոր»-ի նախագահ Ռինատ Ախմետովը մեկնաբանել է իր թիմի՝ Ուկրաինայի Սուպերգավաթի խաղարկությունում տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ «Շախտյոր»-ը 3:1 հաշվով առավելության է հասել «Չերնոմորեց»-ի նկատմամբ:
«Շատ էինք ցանկանում հաղթանակ տանել, և մենք դա կարողացանք: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Մենք կազմի հետ կապված խնդիրներ ունեինք, սակայն թիմը ցուցադրեց իր չեմպիոնական ոգին:
Ֆերնանդինյոն և Մխիթարյանը հեռացել են, իսկ նոր խաղացողները դեռևս չեն համալրել թիմի կազմը:
Մեզ համար բարդ շրջան է, սակայն վստահ եմ, որ կկարողանանք այն հաղթահարել»,- նշել է Ախմետովը: