Monday, 29 04 2024
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Հայաստանը կարող է դառնալ վրաերթի զոհ

2008 թվականից ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը բավական ակտիվացրել էր Հայաստանի շփումներն Արևմուտքի հետ: Նկատելի էր նաև, որ Արևմուտքն էլ բավական ակտիվացրել է փոխադարձ ուշադրությունը: Ընդ որում, թերևս թյուր է այդ ամենը միայն հայ-թուրքական հարաբերության հարցում արևմտյան շահագրգռությամբ պայմանավորելը, քանի որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ ուշադրությունը շարունակում էր պահպանել և նույնիսկ աշխուժացնել անգամ հայ-թուրքական հարաբերության փակուղուց, սառեցումից հետո, միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը չպետք է շաղկապվեն իրար:

Ավելին` Հայաստանի հետ Արևմուտքի հարաբերության օրակարգն ու թեմատիկան իսկ վկայում էին, որ բանը միայն հայ-թուրքական հարցում կամ Ղարաբաղի հարցում Հայաստանից պահանջվող զիջումները չեն, և գուցե ընդհանրապես այդպիսի զիջումներ, ինչպես մեր հանրության մի զգալի մասի մեջ է պատկերանում, մեզանից չէին էլ պահանջում: Միևնույն ժամանակ, նոր բովանդակություն առաջանալով հայ-արևմտյան հարաբերության տիրույթում, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում անփոփոխ մնաց և նույնիսկ որոշակի ուղղություններով, օրինակ` ռազմակայանների և անվտանգության, խորացավ հայ-ռուսական հարաբերության բովանդակությունը: Սա ընդունված է անվանել կոմպլեմենտարիզմ, սակայն ակնհայտ է, որ խորքային միտումները բոլորովին այլ են և հավասարապես Արևմուտքին ու Ռուսաստանին սիրաշահելու դաշտից ավելի վեր են կամ ավելի խորը և լայն:

Հայաստանը գտնվում էր և է՛ քաղաքակրթական մեծ անցման փուլում: Ըստ էության, Հայաստանի համար այդ անցումն ունի ոչ թե տասնամյակների, այլ թերևս նույնիսկ հարյուրամյակների, և գուցե չափազանցություն հնչի՝ հազարամյակների վաղեմություն: Խաչմերուկ կամ հատման կետ համարվող Հայաստանում հասունացել է գիտակցությունը, որ այդ խաչմերուկային վիճակն իրականում ոչ թե առավելություն է, այլ ինքնախաբեություն: Պետք է դուրս գալ խաչմերուկից, հատկապես երբ համաշխարհային երթևեկությունը սրընթաց ուժգնանում է, իսկ կանոններն էլ գտնվում են լուրջ փոփոխությունների փուլում:

Հայաստանում քաղաքակրթական անցման խնդիրը պետք է հասունանար ինքնաբերաբար, որովհետև անհնար է միշտ մնալ խաչմերուկում, երբ անցնող-դարձող «մեքենաները» իրար հետևից անխնա հարվածներ են հասցնում քեզ, իսկ դու շարունակում ես պարզունակ ինքնախաբեությունն այն մասին, որ խաչմերուկում գտնվելը շահեկան է աշխարհաքաղաքական առումով:

Ըստ երևույթին, տեխնոլոգիական առաջընթացը, տեխնոլոգիական հեղափոխությունը մեծացրեց հայության մեջ ինքնագիտակցության առաջընթացի հնարավորությունը, և այժմ պարզ է, որ աշխարհաքաղաքական շահեկանությունը ոչ թե խաչմերուկի մեջտեղում կանգնելն է՝ երբ անցնող երթևեկը անընդհատ քեզ է հարվածում, և ոչ էլ առավել ևս խաչմերուկ լինելը՝ երբ բոլորը անցնում-դառնում են քո վրայով, այլ հստակ քաղաքակրթական կողմնորոշումը: Իսկ այդ առումով, միարժեք է, որ ժամանակակից աշխարհում այն կարող է լինել միմիայն արևմտյան քաղաքակրթության ուղղությամբ, քանի որ այդ քաղաքակրթությունն է հասել ամենամեծ ձեռքբերումների և ներկայումս շարունակում է դուրս լինել մրցակցությունից:

Քաղաքակրթական ընտրությունը ամենևին չի նշանակում հանուն Արևմուտքի Ռուսաստանի մերժում: Դա առավելագույնը կարող է նշանակել այն, որ Հայաստանը կարող է որպես պետություն հստակեցնել նաև Ռուսաստանի հետ իր հարաբերությունը, ինչպես մյուս բոլոր խոշոր կամ ոչ այնքան խոշոր տնտեսաքաղաքական կենտրոնների հետ: Բայց այդ ամենն անելու համար պահանջվում է քաղաքակրթական ընտրությունը կատարել, առավել ևս, որ մենք շատ ենք ուշացել այդ հարցում` թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն՝ իհարկե էլիտաների մակարդակով: Իսկ առանց դրան մենք շարունակելու ենք մնալ խաչմերուկում՝ մեր պարզունակ պատկերացումներով վտանգելով ինքներս մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում