«Մանչեսթեր Սիթի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է իր ծրագրերի մասին.
«Իմ թիմերը միշտ ձգտել են բարձրակարգ ֆուտբոլի: Այս կոլեկտիվը նույնպես փորձելու է ցուցադրել դիտարժան, հարձակվողական ֆուտբոլ:
Անգլիայում 5-6 թիմեր պայքարում են չեմպիոնության համար: Պրեմիեր Լիգայում հաղթանակը նույնքան կարևոր է, որքան հաղթանակը ՉԼ-ում:
Գիտեմ, որ ակումբն անհաջող է հանդես եկել եվրոպական մրցասպարեզում: Փորձելու ենք շտկել այդ սխալը»,- հայտարարել է Պելեգրինին:








































