Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Футбол» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասին:
« «Կուբան»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերի 50%-ը նույնպես պատկանում է Օլեգ Մկրտչյանին, ինչպես Մխիթարյանի պարագայում էր:
Այժմ «Կուբան»-ը 2 առաջարկ ունի, որից մեկը՝ «Մոնակո»-ից: Բայց, ցավոք, պարոն Մկրտչյանը չի գործում նույնքան «մաքուր», որքան «Շախտյոր»-ը:
Մխիթարյանի տրանսֆերն ավելի բարձրացրեց «Շախտյոր»-ի կարգավիճակը համաշխարհային շուկայում, որից շահեց ակումբը»:






































