Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության՝ կատալոնական թիմը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց 35 մլն եվրո էր առաջարկել, սակայն «Չելսի»-ն չի պատրաստվում բաժանվել Լուիսից:
Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսի տրանսֆերի ձեռքբերումը առավել արդիական կդառնա «Բարսելոնա»-ի համար, եթե թիմը չկարաղոնա համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ Տիագո Սիլվայի տեղափոխության հարցով:








































