«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեի ծառայություններով:
Mirror-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերի դիմաց «Արքայական ակումբ»-ին առաջարկել 17.5 մլն եվրո: «Սիթի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեծ հույսեր է կապում Պեպեի հետ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել Պեպեի ծառայություններից:










































