Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն պաշտոնապես ներկայացվեց որպես «Մոնակո»-ի ֆուտբոլիստ:
Հարձակվողը ողջունել է լրագրողներին և նշել, որ ակումբն իր առջև բարձր խնդիրներ է դնում:
«Երջանիկ եմ խաղալ նույն ակումբում ֆուտբոլիստների հետ, ում ես արդեն ճանաչում եմ: Իհարկե, ինձ հետաքրքրում է «Մոնակո»-ն, որն էլ իմ տեղափոխության գլխավոր պատճառն է: Տիտղոսները կստիպեն լռել քննադատներին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































