Երևանի «Միկա»-ն դուրս մնաց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից՝ զիջելով Չերնոգորիայի «Ռուդար»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է «Ռուդար»-ի` 1:0 հաշվով հաղթանակով: Այսօր կայացավ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսում «Միկա»-ի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահ կորցրեցին, սակայն 45-րդ րոպեին Ռաֆայել Ղազարյանը բացեց հաշիվը: 85-րդ րոպեին Նենադ Ստոյանովիչը խփեց պատասխան գնդակը:
Ընդհանուր դիմակայությունում «Ռուդար»-ը հաղթեց 2:1 հաշվով և պայքարը շարունակելու իրավունք ստացավ:








































