«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից: Հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:
«Հանդիպումն ընկերական չի լինի: Ակնկալում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կխաղա ուժեղ և կազմակերպված: Երկու թիմերն էլ կցուցադրեն իրենց առավելագույն հնարավորությունները:
Թեժ պայքար է լինելու: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղերի վրա: Ցանկանում ենք դարձյալ հաղթել բոլորին»,-Goal-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:










































