Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը գոհ է, որ շարունակելու է կարիերան «Ֆիորենտինա»-ում:
Հիշեցնենք` իտալական ակումբը 16 մլն եվրո կվճարի Մյունխենի «Բավարիա»-ին, սակայն ժամանակի ընթացքում այդ գումարը կարող է հասնել 20 մլն-ի: Պայմանագրի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի առաջիկա օրերին:
«Լքում եմ «Բավարիա»-ն`արցունքներն աչքերիս: Ինձ համար այս քայլը կարևոր է: Պետք է ասեմ, որ մեծ դժվարությամբ կայացրեցի աշխարհի լավագույն ակումբը լքելու որոշումը: Բայց ես սիրում եմ ֆուտբոլը և պարզապես ցանկանում եմ ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ»,- նշել է ֆուտբոլիստը:









































