Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ եթե ակումբի չափանիշներին համապատասխան հարձակվող լինի դիտակետում, ապա ակումբը միջոցներ չի խնայի:
«Նոր հարձակվողի հարցում գումարը խնդիր չէ: Նա պետք է համապատախանի 4 չափորոշիչի՝ տաղանդ, տարիք, տրանսֆերային արժեք և այն, թե որքանով նա կհզորացնի թիմը: Գինն այդքան էլ կարևոր չէ: Կարևոր է գտնել համապատասխան դերակատարի:
Չպետք է խուճապի մատնվել ու փորձել ամեն գնով ձեռք բերել ինչ-որ մեկի: Ռազմական պատրաստություն ունենք ու տրանսֆերային շուկայում կատարելու ենք անհրաժեշտ քայլը, եթե հարկ լինի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































