Ինչպես արդեն հայտնել ենք, International Champions Cup ընկերական մրցաշարում հանդիպում են անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն: «Արքայական ակումբ»-ը հաղթել է 1:0 հաշվով:
Հանդիպման ավարտից հետո մյունխենցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն այցելել են «արքայական ակումբ»-ի հանդերձարան, որտեղ նրանց ջերմ ընդունելություն էր սպասվում:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել 2009-2014 թվականներին, իսկ Կարլո Անչելոտին գլխավորել է «արքայական ակումբ»-ը 2013-2015 թվականներին:








































