Իսպանական AS հանդեսը հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը հաջորդ մրցաշրջանում թիմի հիմնական կազմի մասին:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուները ցանկանում են «Արքայական ակումբ»-ի կազմում տեսնել թիմի բոլոր նորեկներին:
Հիշեցնենք, որ ներկայումս «Ռեալ»-ը ձեռք է բերել Լևերկուզենի «Բայեր»-ի պաշտպան Դանիել Կարվախալի, «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերները: Իսկ «Ռեալ Սոսյեդադ»-ի ֆուտբոլիստ Ասյեր Իլյարամենդիի տեղափոխությունը կարել է կայացած համարել:
Հարցմանը մասնակցել են 48000 երկրպագուներ:








































