Ռուսաստանի առաջնության 1-ին տուրում «Անժի»-ն սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
Խաղի ավարտից անմիջապես հետո ռուս երկրպագու է ներխուժել խաղադաշտ: Ֆուտբոլասերը մոտեցել է Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանին և խնդրել նրա մարզաշապիկը:
Մեր ընտրանու առաջատարներից մեկը չի մերժել երկրպագուին:









































