Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին վստահ է, որ իր թիմն Անգլիայի առաջնության հաղթող կդառնա:
«Գիտեմ, թե որքան է հզոր թիմը, որտեղ ես հանդես եմ գալիս: «Արսենալ»-ը չկարողացավ ցուցադրել իր ներուժը նախորդ մրցաշրջանում: Սակայն 2013/14 թվականների մրցաշրջանում մենք բարձունքների կհասնենք:
Չեմպիոնության համար 6-7 թիմեր կպայքարեն: Վստահ եմ, որ մենք ավելի հզոր ենք: Առաջիկա մրցաշրջանում ավելի շատ գոլեր կխփեմ»,- Պոդոլսկու խոսքերը մեջբերում է Bird-ը:
Հիշեցնենք` Պոդոլսկին «Քյոլն»-ից «Արսենալ» է տեղափոխվել մեկ տարի առաջ և 11 գոլ հեղինակել` 33 հանդիպումներում: Լուկաշն իր ակտիվում գրանցել է նաև գոլային 9 փոխանցում:






































