Այսօր կկայանա Թբիլիսիի «Դինամո»-ի ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը:
Ակումբի նախագահ Ռոման Պիպիյան հայտնել է, որ բացմանը ներկա կլինեն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ու Ուկրաինայի հավաքականի նախկին ռմբարկու Անդրեյ Շևչենկոն: Համաշխարհային ֆուտբոլի աստղերը հաջողություն կմաղթեն պատանի ֆուտբոլիստներին:
Արարողությունից 3 ժամ անց կմեկնարի «Դինամո» Թբիլիսի- «Դինամո» Մոսկվա ընկերական հանդիպումը:






































