Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 100 հազար զինծառայողների հետ պայմանագրերը, ովքեր մարտի դաշտը լքել են ԴԱԻՇ-ի հետ կռվի ժամանակ: Այդ մասին հայտնել է Al Arabia հեռուստաալիքը` հղում անելով Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալ Օբեյդիին:
«ԴԱԻՇ-ի զինյալների հարձակումների ժամանակ իրենց դիրքերը լքած 106 հազար իրանցի զինծառայողների հետ պայմանագրերը չեղարկվել են երկրի պաշտպանության նախարարության կողմից»,- ասել է ալ Օբեյդին: Նա նշել է, որ դա հիմնականում վերաբերել է այն զինվորականներին, ովքեր ծառայության են անցել 2014 թվականի սկզբին:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ «Իրաքի ռազմավարական գիծը ԴԱԻՇ-ից հետո (հաղթանակից) ուղղված կլինի ոչ բազմաքանակ, արհեստավարժ պատրաստված և գերազանց զինված բանակի ձևավորմանը»:









































