«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը հայտարարել է, որ 39-ամյա Փոլ Սքոուլզի հետ քննարկել է վերջինիս մարզչական շտաբում ընդգրկելու հարցը:
Հիշեցնենք, որ Սքուլզը մարզական կարիերան ավարտել էր 2012/13թթ մրցաշրջանի ավարտից հետո:
«Փոլի հետ երկարատև հեռախոսազրույց եմ ունեցել: Նա ցանկանում է օգնել ինձ, բայց ցանկանում է նաև մինչ այդ որոշակի ժամանակ հատկացնել իր ընտանիքին: Ցանկանում եմ, որ նա միանա «Յունայթեդ»-ի մարզչական շտաբին:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ի մարզչական շտաբում ընդգրկվել է նաև Ռայան Գիգզը, ով ստացել է խաղացող-մարզչի կարգավիճակ:







































