Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Նեյմարի հասցեին:
Սկոլարին հայտարարել է, որ Նեյմարն ամենահզոր ֆուտբոլիստն է, ում հետ իրեն բախտ է վիճակվել աշխատել:
«Նեյմարն ուժերի սահման չունի: Նա, իսկապես, հիանալի ֆուտբոլիստ է: Այժմ նա խաղալու է «Բարսելոնա»-ում, ինչը շատ լավ է: Լիոնել Մեսսիի հետ նրանք բարձր արդյունքների կհասնեն:
Ավելի վաղ ամենահզոր ֆուտբոլիստը Լուիշ Ֆիգուն էր, ում հետ ինձ բախտ էր վիճակվել աշխատել, բայց Նեյմարը գերազանցում է նրան: Նա շատ հանգիստ և հասարակ անձնավորություն է: Նեյմարը միշտ կատարում է մարզչի առաջադրանքները»,- հայտարարել է Սկոլարին:









































