Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես ներկայացրեց երկրորդ նորեկին: Խոսքը Դանիել Կարվախալի մասին է, ով «Ռեալ» է վերադարձել Լևերկուզենի «Բայեր»-ից:
«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Ցանկանում եմ ակումբի նախագահին ու երկրպագուներին շնորհակալություն հայտնել վստահության համար: 2002 թվականից հետո առաջին անգամ եմ կրում սպիտակ մարզաշապիկը: 11 տարի սպասել եմ այս պահին:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խաղալ «Ռեալ»-ում, կոչ եմ անում ջանասիրաբար աշխատել: Միշտ դրական կարծիքներ եմ լսել Անչելոտիի մասին: Նա մեծ մարզիչ է և հզոր թիմ է կառուցում»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է 21-ամյա պաշտպանը:






































