Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջողություն է մաղթել հարձակվող Մարիո Գյոտցեին: Մասնագետը նշել է, որ հանգիստ կդիտի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղը Մյունխենի «Բավարիա»-ի կազմում:
«Ապշեցինք, երբ իմացանք, որ Գյոտցեն ցանկանում է «Բավարիա» տեղափոխվել: Սակայն այժմ ես նրան հաջողություն եմ մաղթում»,- Marca-ն մեջբերում է Կլոպի խոսքը:
Հիշեցնենք` Գյոտցեի` «Բորուսիա»-ից «Բավարիա» տեղափոխության մասին լուրերը շրջանառության դրվեցին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ, որի շրջանակներում գերմանական երկու թիմերը խաղալու էին միմյանց դեմ:









































