Արգենտինայի Ֆուտբոլի միության նախագահ և ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Խուլիո Գրոնդոնան հայտարարել է, որ աշխարհի 2030 թվականի առաջնությունը կանցկացվի Հարավային Ամերիկայում: Այդ մասին հայտնում է BBC Sport-ը:
Պաշտոնյան նշել է այն երկու երկրները, որոնք 2030 թվականի Մունդիալի անցկացման հավակնորդ են` Արգենտինան և Ուրուգվայը:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի են մինչև 2022 թվականը աշխարհի առաջնություններն անցկացնող երկրները:






































