Monday, 15 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Երկար տարիներ մեր թիմն ապացուցում է, որ մեզ համար անհնարին բան չկա. Լևոն Արոնյան. Սպորտ

Անվանի հայ շախմատիստն իր թիմակցի եւ ընկերոջ` Գաբրիել Սարգսյանի հարսանիքի կապակցությամբ Հայաստանում է, և «Շախմատային Հայաստան»-ն առիթը բաց չթողեց զրուցել Լևոնի հետ նրա առաջիկա ելույթների և դրանց հանդեպ հույսերի մասին:

Բարև, Լևոն: Ուզում եմ զրույցը սկսենք վերջին ուրախալի իրադարձությունից, որի առիթով էլ եկել ես հայրենիք. կայացավ Գաբրիել Սարգսյանի հարսանիքը: Ինչպե՞ս անցավ, ի՞նչ տպավորություններ ստացար հարսանիքից:

– Շատ լավ էր, բոլորս շատ ուրախ էինք Գաբիի, նրա ընտրյալի և նրանց ընտանիքների համար: Նաև զգացված էինք, որ երկրի նախագահը նորապսակների քավորն էր:

Ընկերուհիդ` ֆիլիպինուհի Արիանե Կաոիլին, նույնպես ներկա էր հարսանիքին, նրա տպավորություններն ինչպիսի՞ն են:

– Սա առաջին հայկական հարսանիքը չէ, որին ներկա էինք միասին. շատ ենք գնացել: Նա ընդհանրապես շատ է սիրում հայկական ադաթները, խոհանոցը, երաժշտությունը: Ամոթ է, բայց պիտի ասեմ, որ ինձնից լավ գիտի հայոց պատմությունը:

Այնպես է ստացվում, որ հավաքականի միակ և վերջին ամուրին ես, դրա կապակցությամբ ի՞նչ ես մտածում, ծրագրեր չունե՞ս:

– (Ժպտում է) Ժամանակը ցույց կտա:

Այժմ խոսենք մոտակա ելույթներիցդ: Շուտով` օգոստոսին, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մասնակցելու ես աշխարհի գավաթին, որի խաղերն անցնում են նոկաուտ համակարգով: Տեղյակ ենք, որ հաղթանակն այս մրցաշարում քեզ համար այնքան նշանակություն չունի, որքան մասնակցությունը, որը քեզ ուղեգիր է տալիս դեպի 2014 մարտին անցկացվելիք հավակնորդների մրցաշարը: Այնուամենայնիվ, դու մասնակցում ես այս մրցաշարին, որովհետեւ պարտավո՞ր ես, թե՞ կփորձես երկրորդ անգամ նվաճել գավաթը:

– Արդեն ինձ մոտ այնպես է ստացվում, որ երբ նստում եմ շախմատային քարերի առջեւ, կարծես պարտականություն ունեմ լավ խաղալու: Նույնիսկ երբ խաղում եմ շախմատով չզբաղվող իմ ընկերների, բարեկամների հետ, չեմ կարողանում թույլ խաղալ: Այս մրցաշարում կփորձեմ լավագույն խաղս ցույց տալ:

Սեպտեմբերին մասնակցելու ես Սինկֆիլդի գավաթին ԱՄՆի Սենտ Լուիս քաղաքում, որտեղ չորս ուժեղագույն շախմատիստներով խաղարկելու եք 170 հազար դոլարի մրցանակային հիմնադրամը: Ի՞նչ հույսեր ունես այս մրցաշարի հետ կապված, ի՞նչ ես մտածում քո եւ Կարլսենի խաղի մասին այս գավաթի շրջանակներում

– Ցանկալի է, որ իմ եւ Կարլսենի վարկանիշների տարբերությունը կրճատվի, բայց դրան, բնական է, մեկ մրցաշարով հասնելն անհնար է: Հույս ունեմ, որ լավ կխաղամ եւ կհաղթեմ նրան: Մյուս երկու մասնակիցները` ամերիկացիներ Նակամուրան եւ Կամսկին, շատ մարտական խաղացողներ են, միշտ փորձում են խաղի ժամանակ ճնշում գործադրել, կարծում եմ` նրանք էլ կարող են հույս ունենալ հաղթելու: Այս մրցաշարում ինձ մոտ գումարը որեւէ հետաքրքրություն չի առաջացնում, քանի որ ապահովված մարդ եմ: Կարեւորությունն այստեղ կայանում է հենց երկրում. ԱՄՆ-ն մի մեծ շուկա է, եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որ ինձ լավ դրսեւորեմ ոչ միայն խաղատախտակի առջեւ, այլեւ լրագրողների մոտ եւ բոլոր նրանց, ովքեր գալու են այդ մրցաշարին:

Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Հայաստանի հավաքականի կազմում հանդես ես գալու Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններում: Ի՞նչ սպասելիքներ ունես դրանց հետ կապված, առավել եւս, որ այսօրվա դրությամբ Հայաստանի թիմը աշխարհի գործող չեմպիոնն է:

– Սպասելիքները մեզանում միշտ նույնն են` հաղթող դառնալ: Երկար տարիներ մեր թիմն ապացուցում է, որ մեզ համար անհնարին բան չկա: Եվրոպայի առաջնությունում պետք է վերհիշենք 1999 թվականի հաղթանակը, եւ այժմյան գործող չեմպիոն Գերմանիայի հետ խաղալիս գիտակցենք, որ իր տեղը մենք պիտի լինենք: Իսկ աշխարհի առաջնությունում պետք է պաշտպանենք մեր տիտղոսը: Այն Թուրքիայում է անցկացվելու, իսկ մենք Թուրքիայում, որպես կանոն, ավելի լավ ենք խաղում:

Լեւոն Արոնյան շախմատիստի համար ո՞ր մրցումներն են նախընտրելի` անհատակա՞ն, թե՞ թիմային:

– Թիմային խաղերը: Դրանք ավելի հեշտ են, որովհետեւ ընկերներով ավելի հաճելի է:

 – Մինչեւ մարտ` հավակնորդների մրցաշարը, ի՞նչ այլ մրցումներ ունես:

– Դեռ պաշտոնական չէ, բայց փետրվարին երեւի կմասնակցեմ Ցյուրիխի մրցաշարին: Իսկ հունվարին անցկացվելիք Վեյկ-ան-Զեեի մրցաշարից դեռ նորություններ չունեմ:

Հենց մարտի մրցաշարի հետ կապված ի՞նչ հույսեր ունես, կարծում ես կկարողանա՞ս առաջին տեղը գրավել:

– Հաղթելու համար երկար աշխատանք է պետք: Այս անգամ Լոնդոնում հոգեբանորեն լավ պատրաստված չէի եւ սխալներ թույլ տվեցի: Գալիք մրցաշարն ինձ համար ոչ միայն հաղթանակի առումով է կարեւոր, այլեւ կուզեմ ցույց տալ, որ սխալներս ընդունել եմ եւ կարողանում եմ դրանց վրա սովորել. ավելի շատ մարդկային զգացմունքների խնդիր է: Ես ամեն ինչ կզոհաբերեմ այդ մրցաշարում հաղթանակի հասնելու համար:

Ինչպե՞ս եւ որտե՞ղ ես նախապատրաստվելու աշխարհի գավաթին:

– Մինչեւ օգոստոսի 3-ը կնախապատրաստվեմ Հայաստանում, իսկ ապա մեկ շաբաթ կհանգստանամ Բեռլինում` ծնողներիս, քրոջս հետ: 

Այսքան տարիների ընթացքում որեւէ կերպ փոխվե՞լ են քո զգացողությունները շախմատի տախտակի հանդեպ:

– Զարգացել է իմ սերը շախմատի նկատմամբ: Իսկ փոխվել է այն, որ ժամանակին մտածում էի` նոր մրցաշար է, մասնակցեմ, խաղամ, տեսնեմ, հետաքրքիր կլինի: Բայց այսօր մրցաշարերից ուզում եմ միմիայն հաղթող դուրս գալ: 

Իսկ փոխվե՞լ են զգացողություններդ տարած հաղթանակներիդ կամ պարտություններիդ նկատմամբ:

 Նայած ինչ հաղթանակ, օրինակ` օլիմպիադայում հաղթելը շատ մեծ ուրախություն էր: Իսկ պարտություններից տխրում եմ, բայց երբեք չեմ կոտրվում, նայում եմ առաջ: Ես լավատես եմ: Մեզ` լավատեսներիս, հեշտ չէ կոտրելը: 

Վերջերս լույս տեսավ մայրիկիդ գիրքը` քո մանկության, պատանեկության մասին: Ի՞նչ կարծիքի ես այդ գրքի մասին, ի՞նչ են ասում մտերիմներդ:

 – Չեմ կարծում, որ մտերիմներս նոր ինչ-որ բան գտան այնտեղ, քանի որ ոչինչ նոր կամ հորինված չէր: Շատ ուրախ եմ, որ մայրս կարողացավ արտահայտվել, քանի որ իմ ճանապարհի երկար տարիներին նա միշտ օգնել է ինձ, բազմաթիվ բաներ է զոհաբերել, իսկ շատերը դրա մասին չգիտեն: Գիրքը եւս մեկ առաքելություն ունի. ոչ միայն շախմատում, այլեւ մեր երկրում լավատեսությունը քիչ է. շատերը մտածում են, որ կարող ես ինչ-որ բանի հասնել, եթե միայն ինչ-որ մեծահարուստի տղա ես: Այս գրքի լույս աշխարհ գալու գլխավոր իմաստը, կարծում եմ դա է` ցույց տալ, որ ոչինչ պետք չէ մեծ նվաճումների համար, բացի մեծ, իսկական ձգտումից: Ուղեղն էլ ամենակարեւորը չէ. այն բոլորս ունենք. հայ ազգը շատ տաղանդավոր է: Կարեւորը ձգտում ունենալն է:

Ընկերուհիդ շախմատի միջազգային վարպետ է: Խաղո՞ւմ եք իրար հետ շախմատ:

– Մեկ-մեկ խաղում ենք, երբ նա պիտի մրցաշարում խաղա, եւ ես նրան պատրաստում եմ, պարապում եմ նրա հետ: Բայց քիչ ենք խաղում, ժամանակը չի հերիքում:

 – Արիանեն քեզ ուղեկցո՞ւմ է մրցաշարերի ընթացքում:

– Երբեմն լինում է, որ գալիս է, բայց դա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերուհին ունի իր աշխարհը, իր աշխատանքը, եւ թեեւ ինձ օգնում է տարբեր հարցերում, բայց շատ չի խորանում իմ աշխատանքի մեջ, եւ դա լավ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում