Անգլիական «Սուոնսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջոնջո Շելվին համալրել է ակումբի կազմը:
«Սուոնսի»-ն իր նորեկի տրանսֆերի դիմաց 7 մլն ֆունտ է վճարել: Շելվին 4 տարվա պայմանագիր է ստորագրել:
Շելվին «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրել է 69 խաղ և խփել 7 գոլ:






































