Միավորված մրցաշարի շրջանակներում, որն ընկերական բնույթ է կրում, քիչ անց կմեկնարկի «Սպարտակ» – «Շախտյոր» հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում է: «Սպարտակ»-ի մեկնարկային կազմը հետևյալն է՝
Պեսյակով, Պարշիվլյուկ, Բոկետի, Բրիզգալով, Դ. Կոմբարով, Գլուշակով, Կարիոկա, Կոստա, Խուրադո, Մովսիսյան, Յակովլև:
Հանդիպումը կկայանա Մոսկվայում՝ Էդուարդ Ստրելցովի անվան մարզադաշտում:






































