Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է համալրել կազմը՝ հրավիրելով նոր փլեյմեյքեր:
Մադրիդյան ակումբի ուշադրության կենտրոնում է ֆրանսիական «Լիոն»-ի կիսապաշտպան Յոհան Գուրկյուֆը: «Ատլետիկո»-ն պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել մոտ 14 մլն եվրո:
Եթե ակումբին չհաջողվի համաձայնության գալ Գուրկյուֆի հետ, ապա ակումբը կփորձի հրավիրել բրազիլացի կիսապաշտպան Դիեգոյին:








































