Ֆրանսիական Սենատի դոպինգի դեմ պայքարի հանձնաժողովը որոշում է կայացրել հետաձգել 90-ական թվականների վերջին արգելված դեղամիջոցների օգտագործման հարցով կատարված հետազոտության տվյալների հրապարակումը մինչև «Տուր դե Ֆրանս»-ի մրցաշարի ավարտը: Այսպիսով՝ հայտարարությունը կկատարվի հուլիսի 30-ին:
Հետաձգման մասին ֆրանսիական ղեկավարությանը խնդրագրեր են ներկայացրել մի շարք ֆրանսիացի հեծանվորդներ:
Սպասվում է, որ հետազոտության արդյունքները կարող են մեծ վնաս հասցնել մի շարք հանրահայտ մարզիկների:






































