Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրապարակել է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած մարզչական շտաբի կազմը:
53-ամյա պորտուգացի մասնագետին ակումբում կօգնեն 6 մասնագետներ:
«Յունայթեդ»-ի 2-րդ մարզչի պաշտոնում նշանակվել է Մոուրինյոյի փորձառու օգնական Ռույի Ֆարիյան, իսկ Սիլվինու Լոուրուն, Ռիկարդու Ֆիրմիզինուն, Կարլուշ Լալինը, Էմիլյո Ալվարեսը և Ջովանի Սերրան նշանակվել են մարզչական շտաբի համապատասխան պաշտոններում:
Հիշեցնենք, որ ակումբի նախկին 2-րդ մարզիչ Ռայան Գիգզը որոշում կայացրեց չշարունակել աշխատանքը «Յունայթեդ»-ում և հեռացավ ակումբից:






































