Լեդի Գագան մասնակցել է ԼԳՏԲ հասարակության՝ Նյու Յորքում անցկացված ամենամյա «Հպարտության շքերթին»: «Մայր հրեշը» կատարել է ԱՄՆ ազգային հիմնը՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հասարկությունը խորհրդանշող ծիածանագույն դրոշը ձեռքին:
Նա առաջին անգամ էր հրապարակավ ելույթ ունենում ազդրի վիրահատության ենթարկվելուց հետո: Իր ելույթի խոսքում երգչուհին նշել է միասեռական երկրպագուների աջակցության կարևորությունն իր համար:
Նշենք, որ շքերթը մեծ հանդիսությամբ է նշվել ԱՄՆ Գերագույն դատարանի՝ վերջերս կայացրած որոշման ֆոնին: Այդ որոշմամբ չեղյալ է հայտարարվել ամուսնության՝ որպես տղամարդու և կնոջ միության մասին օրենքի գործողությունը:









































