Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի ծառայություններով:
«Կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չի բացառում, որ որոշ ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմից: Մասնավորապես, խոսքը գնում է Տիագո Ալկանտարայի մասին:
Տեղեկությունների համաձայն` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում Ճապոնիայի հավաքականի կազմում Հոնդայի ցուցադրած խաղը հիանալի տպավորություն է գործել իսպանացիների վրա:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հոնդայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլան»-ը:









































