Մոտ 2.5 հազար մարդ է դուրս եկել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փողոցներ՝ կառավարության դեմ հերթական ցույցի: Չնայած ուժգին անձրևին՝ ցուցարարները «կենդանի վահան» են դարձել և արգելափակել են տրանսպորտային երթևեկությունը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարների կաբինետի հրաժարականը՝ Պլամեն Օրեշարսկիի գլխավորությամբ: Նրանք նաև դեմ են բոլոր խորհրդարանական կուսակցություններին: Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 3 ձերբակալվածի մասին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Բանն այն է, որ քաղաքացիները դժգոհ էին Դելյան Պեևսկու՝ ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակումից: Չնայած արդեն հունիսի 19-ին պատգամավորները այդ որոշմանը դեմ են քվեարկել՝ բողոքի ցույցերը չեն դադարում:









































