Ուկրաինայի ընտրանու նախկին ավագ Անդրեյ Շևչենկոյի կարծիքով` Քրիշտիանու Ռոնալդուն պետք է շարունակի կարիերան «Ռեալ»-ում:
«Չեմ հասկանում, թե ինչու է Քրիշտաինուն ցանկանում հեռանալ «արքայական ակումբ»-ից: Ցանկացած ֆուտբոլիստ երազում է «Ռեալ»-ում հանդես գալու հնարավորություն ունենալ: Խորհուրդ կտայի նրան շարունակել ելույթներն այդ թիմում»,- Goal. com-ը մեջբերում է Շևչենկոյի խոսքը:
Ուկրաինացին հավելել է, որ իսպանական գրանդի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նոր շունչ կհաղորդի թիմին: Հիշեցնենք` Անչելոտիի գլխավորությամբ Շևչենկոն հանդես է եկել «Միլան»-ում:








































