Monday, 29 04 2024
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից

Ստատուս քվոն վերականգնվեց Սանկտ Պետերբուրգում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը:

– Պարոն Մարտինով, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հուսադրող ներկայիս վիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումներից հետո հնարավոր կլինի՞ դիվանագիտական ճանապարհով կանխել նոր սրացումը Լեռնային Ղարաբաղում:

– Մենք մի խումբ փորձագետներով հենց այդ հարցն էինք քննարկում Երևանում կայացած կլոր սեղան-քննարկմանը: Իսկապես ապրիլին Թուրքիայի հրահրմամբ և Ադրբեջանի ձեռքով փորձ է արվել փոխել ստատուս քվոն ղարաբաղյան հակամարտությունում: Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո, որին մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները, հաջողվեց վերականգնել ստատուս քվոն, ղարաբաղյան հարցի հնարավոր լուծման քննարկումը վերադարձնել բանակցային ընթացքին: Անշուշտ, վարկածները և մեկնաբանությունները շատ են ուղղակի տեղեկատվության բացակայության պայմաններում, թե կոնկրետ ի՞նչ են քննարկել նախագահները փակ ձևաչափով, ընդ որում՝ դրանք տրամագծորեն հակադիր վարկածներ են: Ճշգրիտ ինֆորմացիա ոչ ոք չունի՝ նախագահներից բացի: Այսօր այդ գործընթացը նորից է սկսվում՝ ապրիլին այն ընդհատելու փորձից հետո: Եվ բնական է, որ այս հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել մեկ հանդիպումով, այդ բանակցությունները բավական երկար կշարունակվեն: Գլխավորն այն է, որ Ռուսաստանը միանշանակ հայտարարում է ղարաբաղյան հարցը շուտափույթ լուծելու իր շահագրգռվածության մասին:

Իհարկե, այսպիսի երկարատև հակամարտությունը կարող է լուծվել երկու կողմերի լուրջ փոխզիջումների հիման վրա, իհարկե, հնարավոր չէ լուծել այս հակամարտությունը առանց հակամարտության երկու կողմերի ցանկության:

Կարելի է տարբեր կերպ վերաբերվել ադրբեջանական կողմի, որոշ պաշտոնյաների հայտարարություններին, կարելի է տարբեր կերպ վերաբերվել Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև արևմտյան մամուլում հրապարակվող որոշ կեղծ վերլուծություններին, բայց ես ուզում եմ ասել, ստատուս քվոյի վերականգնումը լավատեսություն է ներշնչում, և դա է կարևորը: Ստատուս քվոն վերականգնված է, և վերականգնված է բանակցային ձևաչափը: Ռուսաստանն առաջարկել է իր ուղղակի երաշխիքները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Որքան ես եմ հասկանում՝ այդ երաշխիքներն ընդունվել են:

– Ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը: Ձեր խոսքից բխող երկու հարց. շատ չի՞ գերագնահատվում թուրքական գործոնի դերը այս հարցում: Երկրորդը՝ Դուք չխոսեցիք Վիեննայի հանդիպման մասին, ասացիք, որ ստատուս քվոն վերականգնվեց պետերբուրգյան հանդիպումից հետո: Բայց չէ՞ որ հենց Վիեննայի հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին Զինադադարի մասին համաձայնագրի իրագործման, հանդիպումները շարունակելու անհրաժեշտության մասին:

– Այո, միանգամայն ճիշտ եք: Այսպես ասենք՝ եթե Վիեննայի հանդիպումն առաջին քայլն էր, ապա ստատուս քվոն վերականգնվել է Պետերբուրգում Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկված երաշխիքներն ընդունելուց հետո: Այդ երաշխիքները կրում են ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-մշակութային և ենթադրում եմ՝ նաև տնտեսական բնույթ՝ հատկապես այն պայմաններում, թե ինչպես է այսօր իրեն դրսևորում Թուրքիան, իսկ թուրքական գործոնի ազդեցությունը շատ մեծ է տարածաշրջանում: Էրդողանի այսօրվա օդիոզ «վոժդիզմի» քաղաքականությունը՝ համեմված արմատական իսլամի տարրերով, անշուշտ, վախեցնում է ոչ միայն Թուրքիայի պոտենցիալ հակառակորդներին, այլև Թուրքիայի պայմանական դաշնակիցներին և գործընկերներին, նկատի ունեմ Ադրբեջանը և Վրաստանը: Եվ այս համապատկերում Ռուսաստանի դերը բազմակի մեծանում է հարավկովկասյան տարածաշրջանում՝ կապված հարավկովկասյան բոլոր ժողովուրդների համար Ռուսաստանի բարոյական, սոցիալ-մշակութային և պատմական պատասխանատվության հետ:

– Դուք ասում եք, թե Ռուսաստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանում և մասնավորապես հակամարտության կարգավորման գործում, բայց համաձայնեք, որ հարձակվող, ագրեսոր կողմին՝ Ադրբեջանին մահացու, հարձակողական զենք վաճառելն այնքան էլ կառուցողական չէ:

– Ես հասկանում եմ ձեզ: Այդ հարցը հասկանալի է բարոյական տեսանկյունից և իրավունք ունի տրվելու: Հավանաբար արժե այդ հարցով դիմել մասնագետներին, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: Երկրորդը՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմի համար ավելի հե՞շտ կլիներ, եթե, օրինակ, Ադրբեջանը ավելի մեծ ծավալներով զենք գներ ամերիկացիներից՝ ավելի մահացու և ավելի հարձակողական զենք:

– ԱՄՆ-ը զենք չի վաճառում հակամարտող կողմերին:

– Նա մեծ հաճույքով վաճառում է Թուրքիայի և  Իսրայելի միջոցով, հատկապես ՆԱՏՕ-ական ծրագրերով: Ինչ վերաբերում է հարցի ոչ հուզական՝ քաղաքական կողմին, ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությամբ ապահովում է ռազմական որոշակի հավասարակշռություն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: Եվ այդ պարիտետի շնորհիվ է, որ, այո՛, չկա խաղաղություն, բայց չկա նաև պատերազմ: Ապրիլյան սրացումը ռազմական սադրանք էր սահմանին, բայց այդ սադրանքի ժամանակ չեն գործադրվել բանակները, այսինքն՝ դա սահմանային բախում էր:

– Բայց շատ փորձագետների գնահատմամբ՝ ռազմական այդ հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտվել է, և այն կարելի է որոշ չափով վերականգնել այն զենքերով, որը Հայաստանը պիտի ստանա Ռուսաստանից:

– Միանգամայն ճիշտ եք, և Ռուսաստանը իր հերթին մատակարարում է այդ զենքերը Հայաստանին՝ դրանով ապահովելով պարիտետը:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ 200 միլիոն դոլարի զենքն այսօր մատակարարվո՞ւմ է, որովհետև նման տեղեկություն առայժմ չկա, և հայկական կողմը պաշտոնական մակարդակով խնդրել է ռուսական կողմին արագացնել գործընթացը:

– Ես նորից ուզում եմ շեշտել, որ նմանատիպ հարցերին կարող են պատասխանել միայն ռազմական փորձագետները, որոնք ավելի մանրամասն կպատասխանեն թվերով, բայց որքան ես գիտեմ՝ այդ գործընթացն այսօր գնում է և գնում է բավական ակտիվ կերպով: Ավելին՝ օրերս ձևավորվել է Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը ամբողջությամբ՝ թույլ տալով օգտվել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի բոլոր հնարավորություններից, որոնք, ի դեպ, փայլուն կերպով իրենց դրսևորեցին սիրիական հակամարտությունում: Կարծում եմ՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը միայն խորանալու և ավելանալու է:

– Վերադառնանք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ է կատարվում այսօր բանակցային գործընթացում, ի՞նչ հարցեր են քննարկվում:

– Ըստ իս՝ օրակարգի գլխավոր հարցերն այսօր ոչ թե, օրինակ, Ղարաբաղի կարգավիճակի կամ դիրքային բանակցությունների հարցերն են, այլ առաջին հերթին այսօր դրված է Ադրբեջանի պետականության պահպանման հարցը: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, թե ինչ ճակատագիր է իրեն սպասվում այն բանից հետո, եթե տապալեն Ալիևի իշխանությունը՝ կա՛մ Ադրբեջան կներխուժեն իսլամիստները և այլ ահաբեկչական խմբավորումներ, կա՛մ էլ դա կլինի ռազմական հեղաշրջում Թուրքիայի գլխավորությամբ: Մենք գիտենք, որ ադրբեջանական բանակը դաստիարակվել և կրթություն է ստացել Թուրքիայում: Ադրբեջանական էլիտան հասկանում է, որ այսօր գլխավոր սպառնալիքն ուղղված է Ադրբեջանի դեմ: Եվ բնական է, որ Ադրբեջանի համար երկխոսության կամ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հետ մերձեցման առարկա կարող է լինել ղարաբաղյան հարցի լուծումը: Իհարկե, դա չի նշանակում, որ կարգավորումը պետք է իրականացվի Ադրբեջանի կամ Հայաստանի շահերի օգտին՝ օգտվելով իրավիճակից: Ճշմարտությունը միշտ էլ գտնվում է մեջտեղում, և հնարավոր է հասնել խաղաղության և նմանատիպ բարդագույն հիմնախնդիրների լուծմանը միայն այն ժամանակ, երբ հակամարտության երկու կողմերն էլ ցանկանում են և պատրաստ են լուծել հակամարտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում